Military Topography Division

HEAD OF GENERAL STAFF MILITARY TOPOGRAPHY DIVISION

Artur Galstyan

colonel

Appointed Head of General Staff Military Topography Division on October, 2017.

Read More

Բաժնի գործունեության մասին

ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական բաժնի ստեղծման ժամանակագրությունը.

  • 1992թ-ի սեպտեմբերի 3-ին ստեղծվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի տեղագրական ծառայությունը, 
  • 1993թ-ի սեպտեմբերի 1-ին ստեղծվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժինը:

ՀՀ զինված ուժերի ռազմատեղագրական ծառայության հիմնական խնդիրներն են.

  • զինված ուժերի մարտական պատրաստականության տեղագրագեոդեզիական ապահովումը,
  • մարտական գործողությունների տեղագրագեոդեզիական ապահովումը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական բաժնի և նրա ենթակա զորամասի կողմից 1992թ-ի նոյեմբեր ամսին գծագրվեցին և տպագրվեցին առաջին տեղագրական քարտեզները, պատրաստվեց տեղանքի առաջին մանրակերտը, որոնք օգտագործվեցին Հայաստանի տարածքների ազատագրման ժամանակ: 
Ռազմատեղագրական ծառայությունը մինչև 1998թ. հիմնականում համալրված էր ժամկետային զինծառայողներով և երկտարեցի սպաներով, որոնք, չնայած ոչ մասնագիտական պատրաստությանը, կատարում էին իրենց առջև դրված խնդիրները: 2000թ. սկսած ծառայությունը համալրվեց ՌԴ բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններ ավարտած մասնագետներով: 
1992-2002թթ. տեղագրական քարտեզները կազմվում և գծագրվում էին ձեռքով: 2002թ. սկսած տեղագրական քարտեզները կազմվում և գծագրվում են համակարգչի օգնությամբ՝ օգտագործելով գերժամանակակից սարքավորումներ և հիմք ունենալով տիեզերալուսանկարները: Քարտեզագրության բնագավառում այս տարիների ամենամեծ ձեռքբերումը եղել է այն, որ քարտեզների ստեղծումը ձեռքի աշխատանքից վերջնականորեն անցնում է գծագրման աշխատանքների համակարգչային տարբերակի: 
Հատուկ գեոդեզիական ցանցի ստեղծման նպատակով տեղադրվել են գեոդեզիական հենանիշեր: Ձեռք են բերվել տիեզերալուսանկարներ, որոնց հիման վրա թարմացվում են տեղագրական քարտեզները: 
2012 թվականից կատարվում են ՀՀ ՊՆ-ին պատկանող տարածքների կադաստրային չափագրման աշխատանքներ վկայականներ տրամադրելու համար:
Ներկայումս ՀՀ ԶՈՒ ռազմատեղագրական ծառայությությունը ՀՀ զինված ուժերում ներդնում է նավիգացիոն համակարգը` զորքերը սպառազինվում են նավիգացիոն դիրքորոշման կայաններով, իրականացվում է նավիգացիոն շարժական համալիրներով ապահովումը: Ձեռք են բերվում տիեզերալուսանկարների վերծանման և թվային քարտեզագրության կայաններ: Զարգանում է նաև երկրատեղեկատվական համակարգերի կիրառման ոլորտը, որի համար շարունակվում է համալրվել թվային քարտեզների բազան: